Մազերի խնամք
Հացից պատրաստված դիմակներ մազերի համար. 1in.am
Կանանց հպարտության առարկաներից են փարթամ, գեղեցիկ և առողջ մազերը, որոնք ընդունակ են ձևափոխել գեղեցիկ սեռի ցանկացած ներկայացուցչի: Ահա թե ինչու են շատ կանայք և աղջիկներ մեծ ուշադրություն դարձնում մազերին՝ ամեն օր իրականացնելով մի շարք կոսմետիկ միջոցառումներ, որոնք նպաստում են մազերի ամրապնդմանն ու սնուցմանը:
Ցավոք, շքեղ մազեր բնությունից ոչ բոլորն են ստացել, այդ պատճառով ցանկալի արդյունք ստանալու համար մեծ ջանքեր են պահանջվում:
Այսօր գոյություն ունեն հսկայական քանակությամբ կոսմետիկ միջոցներ, որոնք մշակվել են հատուկ մազերի խնամքի համար, սակայն ժողովրդական բազադրատոմսերը նախկինի նման արդիական ու պահանջված են:
Մազերի համար դիմակների պատրաստման հիմնական նյութերից մեկը հացն է, որը մեծ քանակությամբ օգտակար հատկություններ ունի: Lady.ru-ն ներկայացնում է ավելի արդյունավետ ու տարածված բաղադրատոմսերը:
Առաջինը, որ պետք է հիշատակել՝ խոսելով հացի օգտակար հատկությունների մասին, նրա բաղադրությունն է, որի մեջ մտնում են մեծ քանակությամբ վիտամիններ, հանքանյութեր և սնուցող նյութեր, որոնք դրական են ներգործում մազերի վիճակի, դրանց աճի ու կառուցվածքի վրա:
Եթե Ձեր մազերը դանդաղ են աճում, բարակում և կոտրվում են, ապա հացից պատրաստված դիմակները հենց այն են, ինչ ձեզ հարկավոր է: Հացը բավական էժան և մազերը արդյունավետ բուժելու միջոց է, որը նպաստում է դրանց սնուցմանն ու վերականգնմանը:
Հարկ է նաև հիշեցնել, որ հացի հիմքով պատրաստված դիմակները հարմար են բոլոր տեսակի մազերի համար:
Սև հացից պատրաստված դիմակ
Սև հացից դիմակ պատրաստելու համար հարկավոր կլինի 200 գ հաց և սովորական ջուր: Հացի վրա եռացրած ջուրն այնպես լցրեք, որ ամբողջությամբ ծածկվի, և թողեք մնա 30 րոպե, քանի դեռ հացը իր մեջ ամբողջությամբ չի ներծծել ջուրը: Դրանից հետո ստացված զանգվածը քսեք գլխամաշկին ու մազերին՝ տարածելով մազերի ողջ երկյանքով, ապա փաթաթեք գլուխը ցելոֆանով և տաք շարֆով: 30 րոպե անց հանգամանորեն լվացրեք մազերը տաք ջրով՝ հեռացնելով դիմակի մնացորդները: Այս դիմակն օգնում է ամրացնել մազերն ու կանխել մազաթափությունը:
Խոտերով հացի դիմակ
Այս դիմակը պատրաստվում է խոտաբույսերի թուրմով, որի բաղադրության մեջ մտնում են երիցուկ, եղեսպակ և եզան լեզու: Սկզբում պետք է պատրաստել խոտերի թուրմը՝ դրանք խառնել և վրան եռացրած ջուր լցնել՝ թողնելով 30 րոպե: Դրանից հետո պետք է ջրից հանել խոտերի մնացորդները և այն լցնել հացի փշուրների վրա: Երբ հացը ամբողջությամբ ներծծի ջուրը, այն քսեք մազերի արմատներին թեթև շարժումներով, որից հետո փաթաթեք մազերը և թողեք այդ վիճակում մեկ ժամ: Դիմակը պետք է լվանալ գոլ ջրով:
Կեֆիրով հացե դիմակ
Այս դիմակի բաղադրության մեջ մտնում է տարեկանի հաց և անյուղ կեֆիր: Տարեկանի հացի կտորները մանրացնում են, վրան քիչ քանակությամբ կեֆիր են լցնում և թողնում 30 րոպե, մինչև հացն ամբողջությամբ ուռչի: Դրանից հետո ստացված զանգվածը հարկավոր է մանրացնել, տրորել պատառաքաղով կամ էլ բլենդերով: Պատրաստի դիմակը պետք է քսել մազարմատներին հավասարաչափ: Դիմակի ազդեցության ընթացքը 60 րոպե է, որից հետո այն հարկավոր է լվանալ տաք ջրով: Այս դիմակն օգտագործվում է մազերի ամրացման և աճի արագացման համար:
Մեղրով հացի դիմակ
Դիմակի բաղադրության մեջ մտնում են սև, բորոդինյան հաց՝ 200 գ, մեկ թեյի գդալ մեղր, մեկ ձու, մեկ թեյի գդալ մանանեխ և մեկ թեյի գդալ բուսական յուղ: Հացի զանգվածի վրա հարկավոր է եռացրած ջուր լցնել և թողնել 30 րոպե, մինչև հացը ուռչի: Դրանից հետո վրան ավելացնել մեղր, մանանեխ և բուսական յուղ: Այս ամենը լավ հարվում է, որից հետո քսվում է մազերին: Մազերը պետք է ծածկել անջրանցիկ գլխարկով, փաթաթել սրբիչով և թողնել մեկ ժամ: Դիմակը հարկավոր է լվանալ տաք ջրով: Այս դիմակը վերականգնում է վնասված մազերն ու դրանց փայլ հաղորդում:
21.01.2015 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ